ՌԴ Կենտրոնական բանկը աշխատակիցներին կարգելի օգտագործել Apple-ի հեռախոսներն ու պլանշետները

Ռուսաստանի Կենտրոնական բանկը դեկտեմբերի 25-ից կարգելի աշխատակիցներին ծառայողական նպատակներով օգտագործել ամերիկյան Apple ընկերության հեռախոսներն ու պլանշետները և կդադարեցնի դրանց գնումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:


Ըստ նրանց՝ համապատասխան հանձնարարականը տվել է Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան։ Նման տեղեկություն են հաղորդում նաև «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրները։


Հունիսին ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը մեղադրել էր Apple-ին իր սարքերը «վտանգավոր ծրագրերով» վարակելու համար։


Ամերիկյան ընկերության սարքերի օգտագործումը ծառայողական նպատակներով արգելվել է ՌԴ արդյունաբերության և առևտրի, կրթության և թվային զարգացման նախարարությունների, ինչպես նաև «Ռոստեխ»-ի կողմից։


Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, նման արգելք կսահմանի նաև «Ռոսատոմ»-ը:


Մինչդեռ «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավար Օլեգ Բելոզերովը խոստացել է աշխատակիցներին չարգելել օգտվել Apple սարքերից

Պատահարներ