Հասարակություն
Երևանում ավտոբուսների ուղեվարձը կթանկանա՞. քաղաքապետարանից պարզաբանում են
Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում բարձրացնել ավտոբուսների ուղեվարձը՝ 100 դրամից դարձնել 150 դրամ: Այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։
«Դե, բնականաբար, պետք է ասեն, որ շատ բան թանկացել է, և երթուղին էլ պետք է թանկանա»,-ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ ինքը վերապահում ունի այս հարցում, և հնարավոր է պահպանել արժեքը՝ իրականացնելով լիարժեք բարեփոխում։
Տեղեկությունը ճշտելու նպատակով Auroranews-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարան, որտեղի մեզ հետ զրույցում ասացին, որ իրականությանը չի համապատասխանում:
«Այս պահին այդ առումով որևիցե քննարկում չկա: Եթե նման որոշում լինի առաջինը մենք կհայտարարենք»,-ասացին քաղաքապետարանից:
Նմանատիպ հոդվածներ
«Իգիթ» ՍՊԸ-ն տուգանվել է 32 միլիոն դրամ` հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության համար
Զգուշացեք. խարդախությունների նոր տարբերակ է գործածվում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ն Ալավերդիում իշխանություն չի լինելու. լարված իրավիճակ` Ալավերդու համայնաքապետարանում
Եվս մեկ օր՝ առանց տեղումների. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ավելին Հասարակություն բաժնից
Հայաստանում Ozon-ի տնօրենը պարզաբանում է տարածել
Պապոյանը՝ հեղուկ գազի շուկայում տիրող իրավիճակի մասին
Վայլդբերիսը և Օզոնն անժամկետ դադարեցրեցին Հայաստանից վաճառքները
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
5.0