Իրանի պատվիրակությունը չի մասնակցել COP-28-ին՝ Իսրայելի ներկայության պատճառով
Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի գլխավորած պատվիրակությունն Իսրայելի մասնակցության պատճառով դուրս է եկել Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայից (COP28), որն անցկացվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: Այս մասին հայտնել է IRNA գործակալությունը։
Երեկ երեկոյան պատվիրակությունը մեկնել է ԱՄԷ՝ մասնակցելու համաժողովին և պլանավորել է Պաղեստինի հարցը քննարկել մասնակից երկրների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։ Իրանական կողմը պնդում է՝ վստահ է եղել, որ իսրայելական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել համաժողովին, սակայն Դուբայ ժամանելուն պես, որտեղ ընթանում է COP-28-ը, իրանական պատվիրակությանը հայտնել են, որ Իսրայելի նախագահն ու նրան ուղեկցող պատվիրակությունը, այնուամենայնիվ, ժամանել են համաժողով։
Դրանից հետո Իսլամական Հանրապետությունը հրաժարվել է մասնակցել միջոցառմանը` ի նշան բողոքի Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Վիզաների ազատականացման երկխոսությունը ե՞րբ կարող է սկսվել․ պատասխանում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը
Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդ...
Մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը
Հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի...
Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները․ «Հետք»
Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գր...
Հայաստան-Ադրբեջան հանդիպումը կկայանա սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները, որոնց համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգ...