Գերմանիայի կանցլերը Ուկրաինային հետագա աջակցություն է խոստացել
Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոստացել է Գերմանիայի անսասան աջակցությունը ռուսական ագրեսիայի դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայթը։
Կանցլերը վստահեցրել է, որ Գերմանիան, եվրոպացի և միջազգային գործընկերների հետ սերտ համակարգմամբ, կշարունակի աջակցել Ուկրաինային, այդ թվում՝ ռազմական ոլորտում, նրա խոսքերն է մեջբերել AFP-ն։
Ըստ Հեբեշտրայթի, դաշնային կանցլերն ընդգծել է, որ Ուկրաինայի ապագան Եվրամիությունում է, հաղորդում է DW-ն։ Հետևաբար, Գերմանիայի կառավարությունը հանդես է գալիս Ուկրաինայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկություններն ընդունելու օգտին և կշարունակի աջակցել Ուկրաինային անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու հարցում:
Նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, կանցլերին տեղեկացրել է «ռուսաստանյան վերջին հարձակումների հետևանքների մասին, այդ թվում՝ Ուկրաինայի քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքի վրա, և շնորհակալություն հայտնել Գերմանիայից ձմեռային հզոր պաշտպանական փաթեթի համար, որը պարունակում է 4 IRIS-T SLM ՀՕՊ համակարգեր։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը գրել է իր պաշտոնական Telegram ալիքում։
Ըստ Զելենսկիի, ինքը Շոլցի հետ քննարկել է իրավիճակը ռազմաճակատներում, պատմել է նրան առավոտյան Կուպյանսկ, ինչպես նաև նախօրեին Խերսոն, Նիկոլաև և Օդեսա կատարած այցի մասին։ Նրանք նաև քննարկել են իրավիճակը Սև ծովում, հացահատիկային միջանցքի գործունեությունը և քաղաքացիական նավատորմի հետագա պաշտպանության համար անհրաժեշտ ջանքերը:
Զելենսկին նշել է Եվրամիությունում միասնության ապահովման կարևորությունը Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու բանակցությունների հաստատման և հաջորդ տարիների համար 50 միլիարդ եվրոյի օգնության տրամադրման հարցերում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն այսօր կրկին չի մասնակցել ՀԱՊԿ-ի հերթական աշխատանքային հանդիպմանը
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների...
Հայտնի են ադրբեջանական գերությունից վերադարձողների անունները․ ցանկ
Ադրբեջանական կողմը հրապարակել է վերադարձվող 32 հայ գերիների անունները, գրում են ադրբեջանական լրատվականները։ 2020 թվականի...
Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են...
Արցախի պաշտոնյաներն ընդգրկված չեն վերադարձվողների ցանկում. Sputnik
Հայաստանին հանձնված 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժա...