Ցավում եմ, որ նրանք հասան ցանկալի արդյունքի․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտահոգված է, որ երկիրը դուրս է գալիս համաշխարհային հանրության «ուշադրության կիզակետից»։ Այս մասին նա ասել է ճապոնական Kyodo գործակալությանը տված հարցազրույցում։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ Ռուսաստանին ձեռնտու է Գազայի հատվածում պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման և Իսրայելի միջև պատերազմի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը շեղելը:
«Բոլորն էլ հասկանում են, որ մոռացել են Ուկրաինայի մասին և անցել են Մերձավոր Արևելքի իրավիճակին։ Ես կարծում եմ, որ հենց դրան էր փորձում հասնել Ռուսաստանի Դաշնությունը, և ցավում եմ, որ նրանք հասան ցանկալի արդյունքի»,- կիսվել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան չի համաձայնի հրադադարին, եթե Ռուսաստանը դուրս չբերի իր զորքերը:
Նմանատիպ հոդվածներ
Վիզաների ազատականացման երկխոսությունը ե՞րբ կարող է սկսվել․ պատասխանում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը
Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդ...
Մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը
Հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի...
Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները․ «Հետք»
Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գր...
Հայաստան-Ադրբեջան հանդիպումը կկայանա սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները, որոնց համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգ...