ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերմանիայի նախագահին «մոռացել» են դիմավորել Կատարի օդանավակայանում
Կատարում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել, որը զարմացրել է տեղի հանրությանը։ Այն բանից հետո, երբ Գերմանիայի նախագահը ժամանել է տեղի օդանավակայան, նրան ոչ ոք չի դիմավորել։
Նախօրեին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելել է Քաթար։ Ժամանելուց անմիջապես հետո Գերմանիայի ղեկավարն անսպասելի ընդունելության է բախվել։ Բանն այն է, որ օդանավակայանում պաշտոնական ներկայացուցիչներից ոչ ոք չի եղել։ Կես ժամ շարունակ երկրի ղեկավարը կանգնել է ինքնաթիռի դռան մոտ՝ սպասելով դիվանագետներին։
Չնախատեսված ուշացումը շատ հարցեր է առաջացնում։ Որպես կանոն, նման այցերի նախապատրաստումը կատարվում է ամենաբարձր մակարդակով, իսկ հանդիպմանը դիվանագետները պատրաստվում են նախօրոք, և նման սխալը շատ լուրջ վրիպում է Կատարի ներկայացուցիչների համար:
Որոշ լրատվամիջոցներ կասկածում են, որ տեղի ունեցածը պատահականություն չէ, այլ դիտավորյալ արհամարհանք կամ նախագահին իր և իր գործողությունների նկատմամբ իրական վերաբերմունք ցույց տալու փորձ:
Չնայած տեղի ունեցածին՝ Էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հանդիպումն անցել է ըստ պլանի։ Հնարավոր է՝ օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը որևէ կերպ չի ազդել բուն նիստի ընթացքի վրա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնարավոր է Ռուբեն Վարդանյանին Բաքվում նախապատրաստում են սպանել․ ահազանգում է Լապշինը
Ադրբեջանի կառավարական Day.az պորտալում հրապարակվել է հոդված, որտեղ ասվում է, որ Ռուբեն Վարդանյանն իբր տառապում է լյարդի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավիթ Բաբայանին մեքենայով Շուշի չեն ուղեկցել․ Քոչարյան
Դավիթ Բաբայանին մեքենայով Շուշի չեն ուղեկցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրության նյարդերի հետ կոնկրետ խաղում ենք․ Նիկոլ Փաշինյան
Մենք օրենսդրական փոփոխություններ չենք արե՞լ դատական նիստերն անհարկի ձգձգելու հետ կապված։ Չի կարող դատը տևել 5 տարի։ Այս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարաբերություններում կան տարաձայնություններ․ Սաֆարյանը՝ ՌԴ բազան հանելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
Այս փուլում և այս պահին ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու կամ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցեր ՀՀ օրակարգում չկ...