Մենք չենք կարող նվազեցնել մեր ներգրավվածությունը․ Ժոզեպ Բորել
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննադատել է ԵՄ-ին «միաժամանակ մի քանի հակամարտությունների» մասին չխոսելու ցանկության համար և կարծիք հայտնել, որ Արևմուտքը չի կարող իրեն դա թույլ տալ:
«Մեր աշխարհաքաղաքական միջավայրը ոչ թե բարելավվում է, այլ հակառակը՝ դեգրադացվում է, ինչը մեզանից պահանջում է ավելի մեծ ներգրավվածություն և ջանքերի համակարգում։ Աշխարհը լի է հակամարտություններով, որոշների մասին մենք նույնիսկ չենք խոսում, բայց դրանք գոյություն ունեն։ Ո՞վ է խոսում Սուդանում տիրող իրավիճակի մասին։ Ո՞վ է խոսում Աֆրիկայի եղջյուրի կամ Սահելի մասին: Ո՞վ է խոսում տարիներ շարունակվող հակամարտությունների մասին։ Թվում է, թե մեր հասարակությունը կարող է խոսել միայն մեկ կոնկրետ հակամարտության մասին, իսկ հիմա դա Իսրայելի և Պաղեստինի հակամարտությունն է։ Բայց Ուկրաինայում պատերազմը շարունակվում է և ունի իր ամենօրյա հետևանքներ։ Մենք չենք կարող նվազեցնել մեր ներգրավվածությունը», - ասել է նա՝ ելույթ ունենալով եվրոպական պաշտպանական գործակալության ամենամյա համաժողովում։
Նա նաեւ գովել է ԵՄ երկրներին 2014 թվականից պաշտպանական ծախսերը 70 տոկոսով մինչեւ 240 մլրդ եվրո ավելացնելու համար, սակայն մատնանշել է պաշտպանության ոլորտում հետազոտությունների եւ նորարարական տեխնոլոգիաների մեջ ավելի շատ ներդրումներ կատարելու անհրաժեշտությունը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եվրոպական պաշտպանական գործակալության համաժողովում նաեւ հայտարարել էր, որ մարտի դաշտում Ուկրաինայի անհաջողությունները «Արեւմուտքի երկրների աջակցությունը կրճատելու առիթ չեն»:
Նմանատիպ հոդվածներ
Վիզաների ազատականացման երկխոսությունը ե՞րբ կարող է սկսվել․ պատասխանում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը
Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդ...
Մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը
Հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի...
Հայաստան-Ադրբեջան հանդիպումը կկայանա սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները, որոնց համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգ...
Փոխվարչապետի գրասենյակը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կայանալիք հանդիպման մասին
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ նոյեմբերի 30-ին նախատեսված հանդիպումը կկայանա հայ-ադրբեջանական սահմ...