Չինաստանի նախագահը Պաղեստինի անկախ պետության ստեղծման կոչ է արել
Պաղեստինի ժողովրդի կյանքի եւ սեփական անկախ պետություն ստեղծելու իրավունքը պետք է իրականացվի որքան հնարավոր է շուտ։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
Պաղեստինցի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվա առիթով արված ուղերձում Չինաստանի նախագահը գրել է, որ խաղաղ բանակցությունները Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ պետք է վերականգնվեն ամենակարճ ժամկետում։
Սի Ծինփինը ընդգծել է, որ տասնամյակներ շարունակվող պաղեստինա-իսրայելական հակամարտության ցավոտ դասը վկայում է այն մասին, որ միայն ընդհանուր անվտանգության հայեցակարգը կկարողանա օգնել հասնելու կայուն անվտանգության։
Չինաստանի ԱԳՆ-ն նոյեմբերի 30-ին հրապարակել է փաստաթուղթ հինգ կետից բաղկացած, որը վերաբերում է Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ հակամարտության կարգավորման մասին Չինաստանի դիրքորոշմանը։ Չինաստանը, մասնավորապես, կոչ է անում արագ դադարեցնել մարտական գործողությունները, պաշտպանել խաղաղ բնակիչներին։ Պեկինը կողմ է «Երկու պետություն երկու ժողովուրդների համար» պլանին վերադառնալուն եւ անկախ Պաղեստինյան պետության ստեղծմանը՝ 1967թ. սահմանների հիման վրա, Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք...
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան ձեր կողմից պարբ...
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել ՀՀ-ին օգնության մասին փաստաթուղթը. Տասմագամբետով
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը, Լուկաշենկոյի հետ հանդիպմ...
Ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով սահմաններ վերագծել. Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով սահմաններ վերագծել: Այս մասին գրում է...