Զախարովան՝ Հայաստանի գործողությունների մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել սպասել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոնկրետ գործողություններին: Ամենշաբաթյա ճեպազրույցում նա պատասխանել է NEWS.ru-ի հարցին ԵԱՏՄ նիստին և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին նրա հնարավոր մասնակցության մասին, որը տեղի կունենա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում:
Դիվանագետի խոսքով՝ պետք է դիրքորոշում ձևավորել և մեկնաբանել հայկական իշխանությունների գործողությունները ելնելով իրականությունից:
«Այստեղ պետք է ելնել ոչ թե հույսերից, այլ կոնկրետ փաստերից», – պարզաբանել Է Զախարովան։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Փաշինյանը կարող է գալ Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպմանը: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի վարչապետը կգա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից էստաֆետային գավազան ընդունելու և նիստի ժամանակ նախագահ դառնալու համար: Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի հնարավոր այցը Հայաստան՝ Ուշակովը հայտարարել է, որ դա կարող է տեղի ունենալ «մի օր»:
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ ենք անկլավները վերադարձնել․ Ալեն Սիմոնյան
ԽՍՀՄ ժամանակ մտածել են, որ ԽՍՀՄ-ը հավերժ է եւ բաժանարար փաստաթղթերը հիմա շատ դժվար է գտնելը: Այս մասին ԱԺ-ում լրագրողներ...
Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները․ «Հետք»
Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գր...
Վիզաների ազատականացման երկխոսությունը ե՞րբ կարող է սկսվել․ պատասխանում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը
Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդ...
Հայաստան-Ադրբեջան հանդիպումը կկայանա սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները, որոնց համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգ...