ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարող էին վիրուս կախել, պոռնոգրաֆիա․ Մարտիրոսյանը՝ դասագրքերի QR կոդերը թուրքերի կողմից կոտրելու մասին
Մի շարք դասագրքերի QR կոդերը, որոնք նախատեսված են երեխաների լրացուցիչ տեղեկության համար, թուրք հաքերների կողմից կոտրվել են, ինչի հոտևանքով կոդը բացելիս պատկերվաշ է եղել Թուրքիայի դրոշը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Մեդիափորձագետը նշել է, որ այս պահին արդեն անջատել են թուրքական դրոշը, կայքը պարզապես անջատված է։
«Քանզի վասնզի ինձ հա գրում են, ասեմ։ Մի շարք դասագրքերի վրայի QR կոդերը տանում են դբա սենց (էս պահին արդեն անջատել են թուրքական դրոշը, կայքը պարզապես անջատված է)։ Հրատարակչությունը , որը տվյալ գրքերն ա տպել ու տեղադրել քյուառները, ժամանակավոր կորցրել էր կայքը, որը կոտրել էին թուրքական հաքերները։
Բայց, վերջին երկու շաբաթում արդեն երկրորդ անախորժությունն ա QRների հետ, գալիս ենք պարզ եզրակացության. թվային խաղալիքներ ստեղծելուց հարկավոր է տաս անգամ չափել, հետո նոր տպել։
Հ.Գ. Հավելեմ, որ լավ է, գոնե մենակ նկար էր։ Կարող էին վիրուս կախել, պոռնոգրաֆիա, ֆիշինք, ինչ ասես»,- գրել է Մարտիրոսյանը։

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում հայտնաբերվել է հերթական քիմիական թմրանյութերի լաբորատորիան
Երևանի Նորք–Մարաշ վարչական շրջանի Նորքի այգիների փողոցի տներից մեկում քիմիական թմրանյութերի լաբորատորիա է հայտնաբերվել։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ում առցանց տաքսիներով ուղևորությունները կհարկվեն, իսկ մյուս տաքսիները կարգելվեն
Հայաստանում առցանց տաքսիներով ուղևորությունը կհարկվի, իսկ նման հարթակներում չգրանցված տաքսիները կարգելվեն: «Ավտոմոբիլայի...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ երկու քաղաքացու խուլիգանական վարքը՝ Երևանում․ Ոստիկանության պարզաբանումը՝ աղմկահարույց տեսանյութերին
Համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են 2 ռուս քաղաքացիներ խուլիգանական վարք դրսևորում Երևանում։ Նրանք վնասու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է սպասվում չհամապատասխանող արտաքին գովազդ ունեցող տնտեսվարողներին հունվարի 1-ից հետո
Հունվարի մեկից հետո չփոփոխված կամ չհամապատասխանող արտաքին գովազդի դեպքում բացի ապամոնտաժումից կնշանակվի նաև տուգանք։ Այս...