ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում հայտնաբերվել է հերթական քիմիական թմրանյութերի լաբորատորիան
Երևանի Նորք–Մարաշ վարչական շրջանի Նորքի այգիների փողոցի տներից մեկում քիմիական թմրանյութերի լաբորատորիա է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանները դեպքի առնչությամբ օպերատիվ տեղեկություններ են ստացել, ապա խուզարկություն կատարել այդ տանը։
«Հայտնաբերվել է պլաստիկ երկու տարա, մեկում` 2, մյուսում` 6 փաթեթ մարիխուանայի նմանվող զանգված, մեկ զիպ փաթեթ` 12,5 գրամ նույն զանգվածով, կշեռք` բյուրեղանման ու բուսական զանգվածների հետքերով, 264 գրամ կրիստալ թմրանյութի նմանվող զանգվածով երեք փաթեթ, կանեփի նմանվող 218 բույս, նույն բույսի տերևներով 1 պարկ: Հայտնաբերվել են նաև ուլտրամանուշակագույն լույս արձակող, օդը խոնավացնող ու չորացնող սարքեր, պարարտանյութեր, մարիխուանայի նմանվող չորացրած զանգվածներ, ընդհանուր մոտ 6 կգ 600 գրամ քաշով»,– նշվում է հաղորդագրությունում։
Պարզվել է, որ տան բոլոր սենյակներն օգտագործվել են նշվածնեն աճեցնելու և մշակելու նպատակով: Տունը վարձակալել է 37-ամյա տղամարդ, իսկ կանեփն աճեցրել, թմրանյութ պատրաստել ու իրացրել է 36-ամյա օտարերկրացու հետ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Հիշեցնենք` ավելի վաղլաբորատոր պայմաններում թմրամիջոց պատրաստող խումբ էր բացահայտվել Կոտայքի մարզում։ Ձերբակալվել էր 5 անձ, երկուսը` ՌԴ, երեքը` ՀՀ քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի տոնական ձևավորման համար՝ շենքերի վրա կրկին անցքեր կարվեն․ փոխքաղաքապետ
Հանրապետության ամանորյա զարդարանքների համար այս մասշտաբով առաջին անգամ օգտագործվելու է նախորդ տարվա ընթացքում ձեռք բերվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարող էին վիրուս կախել, պոռնոգրաֆիա․ Մարտիրոսյանը՝ դասագրքերի QR կոդերը թուրքերի կողմից կոտրելու մասին
Մի շարք դասագրքերի QR կոդերը, որոնք նախատեսված են երեխաների լրացուցիչ տեղեկության համար, թուրք հաքերների կողմից կոտրվել...
Հայտնի է՝ երբ կվճարվեն ԼՂ–ից բռնի տեղահանվածների կենսաթոշակներն ու նպաստները
ԼՂ–ում ունեցած աշխատանքային ստաժն ու զինվորական ծառայությունը ՀՀ–ում հաշվի կառնվեն կենսաթոշակ և նպաստ ստանալու համար։ Այ...
Հաստատվել է Արցախից բռնի տեղահանվածների կենսաթոշակների տրամադրման կարգը
Ազգային ժողովը արտահերթ նիստում ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխ...