ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաբայանը մեղադրում է ՀՀ իշխանությանը՝ Արցախի հանձնման համար
Արցախը մենք բոլորս միասին հանձնեցինք Ադրբեջանին։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, նակխկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը։
«Դուք էլ եք հանձնել, որ 20 տարի էդ Արցախը խեղել եք, չեք թողել՝ որևիցե մի բան արվի (իշխանության հետ միասին)»,- ասաց Բաբայանը։
Բաբայանը պարզաբանեց՝ նկատի ունի Արցախի, Հայաստանի իշխանությունները՝ ժողովրդի հետ միասին։ Լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյանի՞ն էլ նկատի ունի այս ցանկում, Բաբայանը պատասխանեց. «Այո՛, բոլորին»։
«Դուք ուղիղ մեղադրու՞մ եք Հայաստանի իշխանությանն Արցախը հանձնելու մեջ»,-հարցրեց լրագրողը։
«Իհա՛րկե, բա հո ձեզ չե՞մ մեղադրելու»,- ի պատասխան նշեց Բաբայանը։
Նշենք, որ Բաբայանն այսօր մասնակցում է ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնարավոր է Ռուբեն Վարդանյանին Բաքվում նախապատրաստում են սպանել․ ահազանգում է Լապշինը
Ադրբեջանի կառավարական Day.az պորտալում հրապարակվել է հոդված, որտեղ ասվում է, որ Ռուբեն Վարդանյանն իբր տառապում է լյարդի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավիթ Բաբայանին մեքենայով Շուշի չեն ուղեկցել․ Քոչարյան
Դավիթ Բաբայանին մեքենայով Շուշի չեն ուղեկցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրության նյարդերի հետ կոնկրետ խաղում ենք․ Նիկոլ Փաշինյան
Մենք օրենսդրական փոփոխություններ չենք արե՞լ դատական նիստերն անհարկի ձգձգելու հետ կապված։ Չի կարող դատը տևել 5 տարի։ Այս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարաբերություններում կան տարաձայնություններ․ Սաֆարյանը՝ ՌԴ բազան հանելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
Այս փուլում և այս պահին ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու կամ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցեր ՀՀ օրակարգում չկ...