Շահրամանյանն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է․ Սամվել Բաբայան
Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է: Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
«Երկրորդ խնդիրն էլ այն է, որ հավատացել է մարդկանց», - նշել է նա։
Հարցին՝ իրեն Հայաստանում պաշտոն առաջարկե՞լ են՝ Բաբայանը պատասխանեց, թե պաշտոնի մասին որևիցե մեկի հետ չի խոսել։
44-օրյա պատերազմի օրերին ԼՂ ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Բաբայանը պատերազմում իր մեղքի մասին հարցին ի պատասխան՝ ասել է. «Դուք գտնում եք, որ այդ պաշտոնում եմ եղել, պետք է ինչ-որ մեղք ունենա՞մ։ Չունեմ, իհարկե, ոչ»։
Բաբայանը նշել է, թե ինքը մինչև պատերազմը հասկացել էր, որ Ադրբեջանը հաղթելու է ռազմական գործողությունները, այդ նպատակով նա նաև նախազգուշացնող նամակներ է ուղարկել ՀՀ և ԼՂ իշխանություններին։ Ըստ Բաբայանի, քանի դեռ Ադրբեջանը չէր վերցրել Շուշին, պատերազմը չէր դադարեցնի։
Բաբայանն ասել է, որ ինքը Արցախի էջը փակված չի համարում։ Նա նշել է, թե ԼՂ-ն հանձնել է ԼՂ իշխանությունը. «Ամսի 19-ի դեպքերով Արցախը հանձնեց Արցախի իշխանությունն՝ իր քաղաքական ամբողջ վերնախավով»։
«Ղարաբաղի ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ նոյեմբերի 9-ին բանակցել են, համաձայնվել փաստաթղթի շուրջ, որտեղ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է»,- ասել է նա՝ քննադատելով նաև 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը.։
Սամվել Բաբայանը հայտնել է, թե ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է. «Շահրամանյան Սամվելը, որին ընդդիմադիր դաշտը սիրում է, բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում է»,- նշել է նա։
Նա հիշեցրել է Շահրամանյանի հայտարարությունը, թե բանակցում են տեղահանվածների վերադարձի հարցով. «Հիմա ես ձեզ ասում եմ՝ ինքը բանակցում է»։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ ենք անկլավները վերադարձնել․ Ալեն Սիմոնյան
ԽՍՀՄ ժամանակ մտածել են, որ ԽՍՀՄ-ը հավերժ է եւ բաժանարար փաստաթղթերը հիմա շատ դժվար է գտնելը: Այս մասին ԱԺ-ում լրագրողներ...
Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները․ «Հետք»
Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գր...
Վիզաների ազատականացման երկխոսությունը ե՞րբ կարող է սկսվել․ պատասխանում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը
Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդ...
Հայաստան-Ադրբեջան հանդիպումը կկայանա սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները, որոնց համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգ...