Նրանք ցեղասպանություն են գործել 2 միլիոն մարդու դեմ․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և նրա կողմնակիցները պատմության մեջ կմտնեն որպես Գազայի դահիճներ: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Նրանք ցեղասպանություն են գործել երկու միլիոն մարդու դեմ, Գազան վերածել են բաց երկնքի տակ գտնվող բանտի՝ զրկելով նրանց սննդից, էլեկտրականությունից և ջրից։ Նրանք այրել և ավերել են Գազան։ Նրանք կատարել են ամեն տեսակի վայրագություններ։ Գազայի հատվածի շենքերի 2/3-ը փլուզվել է։ Ավերվել են կրթության և առողջապահության ենթակառուցվածքները։ Նեթանյահուն և նրա կողմնակիցներն արդեն իրենց անունը պատմության մեջ գրել են որպես Գազայի «մսագործներ»»,- ասել Է Էրդողանը՝ այսօր ելույթ ունենալով խորհրդարանում իշխող կուսակցության նիստում:
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ ենք անկլավները վերադարձնել․ Ալեն Սիմոնյան
ԽՍՀՄ ժամանակ մտածել են, որ ԽՍՀՄ-ը հավերժ է եւ բաժանարար փաստաթղթերը հիմա շատ դժվար է գտնելը: Այս մասին ԱԺ-ում լրագրողներ...
Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները․ «Հետք»
Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գր...
Վիզաների ազատականացման երկխոսությունը ե՞րբ կարող է սկսվել․ պատասխանում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը
Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդ...
Հայաստան-Ադրբեջան հանդիպումը կկայանա սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները, որոնց համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգ...