«Դե, ես էլ ասում եմ պետք է արտադրենք»․ Քեոբյանը հակադարձեց լրագրողին
ԵԱՏՄ–ում մնալը չի խանգարում Հայաստանին Եվրոպական միության երկրների հետ առևտուր անելու, արտահանումներ իրականացնելու համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«ԵԱՏՄ-ում մնալը բացարձակ ոչ մի կապ չունի։ Եթե դուք նայեք ԵԱՏՄ մյուս երկրներին, կտեսնեք։ Օրինակ` Ղազախստանը հավասար առևտուր է անում Ռուսաստանի և Չինաստանի հետ»,– նշեց Քերոբյանը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանը Եվրամիության երկրներ էլ կարող է շատ ապրանքներ արտահանել և արտահանում է։
Լրագրողներից մեկը դիտարկում արեց, որ Հայաստանը Եվրոպական միության ստանդարտներին համապատասխան ապրանք չի արտադրում, ինչպես կարող է արտահանել։
«Ինչո՞ւ չի կարող արտադրել։ Դե, ես էլ ասում եմ պետք է արտադրենք»,– հակադարձեց Քերոբյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել։
Քերոբյանը խոսեց նաև Լարսի մասին։
«Լարսի հարցում քաղաքական խնդիր չեմ տեսնում»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնարավոր է Ռուբեն Վարդանյանին Բաքվում նախապատրաստում են սպանել․ ահազանգում է Լապշինը
Ադրբեջանի կառավարական Day.az պորտալում հրապարակվել է հոդված, որտեղ ասվում է, որ Ռուբեն Վարդանյանն իբր տառապում է լյարդի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավիթ Բաբայանին մեքենայով Շուշի չեն ուղեկցել․ Քոչարյան
Դավիթ Բաբայանին մեքենայով Շուշի չեն ուղեկցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրության նյարդերի հետ կոնկրետ խաղում ենք․ Նիկոլ Փաշինյան
Մենք օրենսդրական փոփոխություններ չենք արե՞լ դատական նիստերն անհարկի ձգձգելու հետ կապված։ Չի կարող դատը տևել 5 տարի։ Այս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարաբերություններում կան տարաձայնություններ․ Սաֆարյանը՝ ՌԴ բազան հանելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
Այս փուլում և այս պահին ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու կամ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցեր ՀՀ օրակարգում չկ...