Իրանը առաջին ուժն է տարածաշրջանում․ Իրանի ՊՆ ղեկավար
Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանը լիովին վերահսկում է ամբողջ տարածաշրջանը։ Այս մասին հայտնում է Mehr-ը:
«Ամերիկացիներն այն ամենը, ինչ տեղի է ունենում այս տարածաշրջանում, կեղծ կերպով կապում են մեզ հետ, այն պատճառով, որ գիտեն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը գերակայություն ունի և առաջին ուժն է տարածաշրջանում», - ասել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին:
Նրա խոսքով՝ «Իրանի Իսլամական Հանրապետությունը միանշանակ ավելի մեծ հաջողությունների կհասնի պաշտպանական արդյունաբերության տարբեր ոլորտներում, ինչպիսիք են արտահանումը, հաղորդակցությունը և ռազմական հարցերով այլ երկրների հետ փոխգործակցությունը, իսկ ԱՄՆ-ի հայտարարությունները պարզապես դատարկ և անարժեք խոսքեր են»:
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ ենք անկլավները վերադարձնել․ Ալեն Սիմոնյան
ԽՍՀՄ ժամանակ մտածել են, որ ԽՍՀՄ-ը հավերժ է եւ բաժանարար փաստաթղթերը հիմա շատ դժվար է գտնելը: Այս մասին ԱԺ-ում լրագրողներ...
Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները․ «Հետք»
Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գր...
Հայաստան-Ադրբեջան հանդիպումը կկայանա սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները, որոնց համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգ...
Սերգեյ Բագրատյանի կինը ավազի ապօրինի հանք է շահագործում․ «Հետք»
Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։ «Հետքը» պարզել է, որ հանքարդյունահանողը ԱԺ «Քաղաքա...