Հայաստանն իր համար արդեն գծել է կարմիր գիծ․ ԱԺ նախագահ
Հայաստանն իր համար արդեն գծել է կարմիր գիծ, դա Հայաստանի 29 հազար 800 քառ. կմ տարածքն է: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի հասկանում, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների տարբեր ֆորմատներից խուսափելը, ժամանակ ձգելն ինչ է տալու Ադրբեջանին:
«Կարմիր գիծը գծված է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից որևիցե կտոր չի զիջվելու: Իրենք հաճախ խոսում են օրինակ 4 գյուղերի մասին, բայց մենք ունենք 31 գյուղ, որոնց տարածքները կամ ամբողջությամբ կամ մասամբ գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Մենք էլ պետք է հիմա 31 գյուղերի մասին խոսենք»,-նշել է նա:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին շրջանում հրաժարվում է արևմտյան հարթակներում նախաձեռնվող բանակցություններից։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում Փաշինյանին սպասում են․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերի մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց դեռևս ներառված չէ։ Այս մասին հայ...
ԱԱԾ-ն հարցաքննության է տարել նախկին պաշտոնյաների կանանց․ «Ժողովուրդ»
ԱԱԾ-ն մտել է Երևանի մի քանի մանկապարտեզներ ու տնօրեններին հարցաքննության տարել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և...
Բլինքենը զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ․ ինչ են քննարկել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Պետդե...
Գործում են ի՞նչ անեն․ ՀՀ նախագահը՝ Արցախի պետական ինստիտուտների մասին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համարում է, որ Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեությունն ա...