Քաղաքականություն
«Ղարաբաղի համալսարան»՝ օկուպացված Ստեփանակերտում․ Ալիևի հերթական կարգադրությունը
Edita
Օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կստեղծվի, այսպես կոչված, «Ղարաբաղի համալսարան»: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
«Ստեղծել Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությանը կից «Ղարաբաղի համալսարան» հանրային իրավունքի իրավաբանական անձ», - նշվում է հրամանագրում։
Հանձնարարվել է երկամսյա ժամկետում հաստատել համալսարանի կանոնադրությունը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ համալսարանի գործունեությունը ֆինանսավորելու համար, լուծել համալսարանին հողատարածքով, ուսումնական մասնաշենքով և հանրակացարանով, մարզահրապարակով և այլ ենթակառուցվածքներով ապահովելու հարցերը։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ ենք անկլավները վերադարձնել․ Ալեն Սիմոնյան
Edita
Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները․ «Հետք»
Edita
Հայաստան-Ադրբեջան հանդիպումը կկայանա սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում
Edita
Սերգեյ Բագրատյանի կինը ավազի ապօրինի հանք է շահագործում․ «Հետք»
Edita