«Մենք աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև շփումներին». Թուրքիայի ՊՆ նախարար
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նոյեմբերի 27-ին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար
Ջուանշեր Բուրչուլաձեի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Հարավային Կովկասի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց
խնդիրները. Թուրքիան աջակցում է Երևանի և Բաքվի միջև շփումներին.
«Մենք վճռական ենք զարգացնելու մեր հարաբերությունները և ձգտում ենք Կովկասում կայունության:
Ադրբեջանն ազատագրել է «իր հողերը օկուպացիայից»: Տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն
լուծել իրենց խնդիրները, և որպեսզի դա ցույց տանք միջազգային հանրությանը, մենք
աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև շփումներին», - ասել է թուրք նախարարը։
Նրա խոսքով՝ «3+2» հարթակը լավ ձևաչափ է խնդիրների խաղաղ լուծման
համար. «Հայաստանը չի կարողանում ճիշտ գնահատել ստեղծված հնարավորությունը»,-
ասել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք...
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել ՀՀ-ին օգնության մասին փաստաթուղթը. Տասմագամբետով
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը, Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հ...
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան ձեր կողմից պարբ...
Ադրբեջանը ներկայումս օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք. ԱԺ փոխխոսնակ
Ադրբեջանը ներկայումս օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք։ Այս մասին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 56-րդ լի...