Հայտնի է, թե ինչքան ժամանակով կարգելվի Սևանա լճում սիգի որսը
Սևանա լճում սիգի որսն արգելվում է մինչև 2024–ի հունվարի 20-ը ներառյալ։ Այս մասին հայտնում է շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։ Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ամբողջ տարածքում։
«Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ, արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ։
«Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա խիստ վերահսկողություն սահմանվում, մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ կտեղակայվեն հսկիչ կետեր»,- նշված է հաղորդագրության մեջ։ «Սևան» ազգային պարկի տարածքում նաև շուրջօրյա հերթապահություն կսահմանվի։ Երևանի և ՀՀ մարզերի շուկաներում սիգի ձկնկիթի և ձկան վաճառքը բացառելու համար կկազմակերպվեն ստուգայցեր։
Պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները նաև հանդիպումներ են անցկացնելու Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ։ Գերատեսչությունից ընդգծում են՝ ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցները պետք է գիտակցեն, որ նման միջոցառումներն ունեն մեկ նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից։
Կոչ են անում ՀՀ քաղաքացիներին սրտացավությամբ մոտենալ համազգային կարևորության այս խնդրին և աջակցել որսի արգելքի միջոցառումների իրականացմանը:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 26-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 2...
Իրազեկում. Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Արամի փողոցից մինչև Խորենացի խաչմերուկ հատվածի երթևեկությունը
Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 25-ի ժամը 06։00-ն,...
Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը
«Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 28-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի...
Ռուսաստանցի ռելոկանտները խոսել են Հայաստանում գների բարձրացումից
2022 թվականին 100 հազար ռուսաստանցի է տեղափոխվել Հայաստան։ RBK-ն հիշեցնում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահա...