ՌԴ-ի հետ համագործակցության համար ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ. Bloomberg
Հաջորդ շաբաթ ահաբեկչության դեմ պայքարի և ֆինանսական հետախուզության հարցերով ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնը կայցելի Թուրքիա՝ քննարկելու ռուսական կազմակերպությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ըստ գործակալության տեղեկեությունների՝ փոխնախարարը Թուրքիային կխնդրի հետևել ԱՄՆ պատժամիջոցներին ռուսական մի շարք կազմակերպությունների և ՀԱՄԱՍ-ի ֆինանսական գործունեության դեմ:
Ավելի վաղ Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել մոտ մեկ տասնյակ թուրքական ընկերությունների և որոշ ֆիզիկական անձանց դեմ՝ սահմանափակումները շրջանցելու հարցում Ռուսաստանին օգնելու համար:
Նշվում է, որ ԱՄՆ-ը նախազգուշացրել է մի շարք թուրքական ընկերությունների հնարավոր պատժամիջոցների մասին, որոնք կարող են խաթարել իրենց կապերը արևմտյան ֆինանսական համակարգի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Ինչու կառավարության նիստի ժամանակ անջատվեց հոսանքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի կարճաժամկետ անջատում, ինչը...
Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին
Արաբագետ մի երիտասարդ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվտանգային ոլորտին վերաբերող հարց ուղղեց`հետաքրքրվելով, թե Ադրբեջանն ին...
Բլինքենը զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ․ ինչ են քննարկել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Պետդե...
Գործում են ի՞նչ անեն․ ՀՀ նախագահը՝ Արցախի պետական ինստիտուտների մասին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համարում է, որ Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեությունն ա...