Փրկարարները 2 տարեկան երեխային դուրս են բերել արգելափակված մեքենայից
Նոյեմբերի 24-ին, ժամը 08։41-ին Արագածոտնի մարզային փրկարարական
վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Վարդգես
Պետրոսյան փողոցի թիվ 59 շենքի մոտակայքում 2 տարեկան երեխան արգելափակվել է ավտոմեքենայի
մեջ․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական
ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բացել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի դուռը և դուրս
բերել Լ․ Մ․-ին (ծնված 2021 թ․)։
Նոյեմբերի 24-ին, ժամը 09։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային
կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չոլաքյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում կայանած
ավտոմեքենայի դուռը փակվել է, երեխան մնացել է ներսում․ դուռը բացելու համար անհրաժեշտ
է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության
հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բացել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի դուռը․ ներսում
է գտնվել Վ․ Թ․-ն (ծնված 2021 թ․)։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը` Դավիթաշենի կամրջի մոտ հայտնաբերված մարտական նռնակի մասին
Այսօր՝ նոյմեբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
Երևանում բեռնատարն ընկել է ձորը
Նոյեմբերի 24-ին, ժամը 13։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփյան փողոցի թիվ...
Մեքսիկայում երեք լրագրող անհետ կորել է
Մեքսիկայի Տաքսկո քաղաքում (Տաքսկո, Գերերո նահանգ) որոնումներ են սկսվել անհետացած լրագրող Մարկո Անտոնիո Տոլեդո Խամեսի և ն...
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 35 տրանսպորտային միջոց
Նոյեմբերի 20-21-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներո...