Երևանում բեռնատարն ընկել է ձորը
Նոյեմբերի 24-ին, ժամը 13։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային
կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփյան փողոցի թիվ 99/1 հասցեի մոտակայքում
տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության
հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման
և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ Հովսեփյան և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում
«Shacman» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ
չկան: Տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:
Վնասվել են էլեկտրական սյուն և հաղորդակցման լարեր։
Փրկարարներն իրականացրել են անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ
և օժանդակել վթարավերականգնողական աշխատանքներին։
Նմանատիպ հոդվածներ
Փրկարարները 2 տարեկան երեխային դուրս են բերել արգելափակված մեքենայից
Նոյեմբերի 24-ին, ժամը 08։41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվ...
Մեքսիկայում երեք լրագրող անհետ կորել է
Մեքսիկայի Տաքսկո քաղաքում (Տաքսկո, Գերերո նահանգ) որոնումներ են սկսվել անհետացած լրագրող Մարկո Անտոնիո Տոլեդո Խամեսի և ն...
Ոստիկանությունը` Դավիթաշենի կամրջի մոտ հայտնաբերված մարտական նռնակի մասին
Այսօր՝ նոյմեբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
Երևանում կառուցվող շենքից 32-ամյա տղամարդն ընկել և մահացել է
Այսօր` 12:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հանրա...