Ենթադրենք ՀԱՊԿ-ը վատն է, քխ է, բա ո՞վ է էդ լավը․ Սերժ Սարգսյան
Միայն դրամ ներդնելով չեն սահմանները պահում և երկիրը դարձնում անվտանգ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Միայն զենքով չէ, նաեւ քաղաքականությամբ, նաեւ դաշնակիցների, գործընկերների օգնությամբ են դարձնում անվտանգ»,-հավելեց նա:
Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին։
«ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցն է, իսկ դաշնակիցների հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե միայն լեզվով: Եթե ուղեղ չունես, փոխաբերական իմաստով եմ ասում, ապա չես կարող ունենալ այն արդյունքը, ինչ որ ակնկալում ես: Դաշնակիցը նրա համար չի, որ քո փոխարեն կռվի, դաշնակիցը նրա համար է, որ անհրաժեշտության պարագայում եւ հնարավորությունների սահմաններում քեզ օժանդակի: Բայց դա միակողմանի չի կարող լինել: Դու էլ անհրաժեշտության դեպքում իրեն պետք է օժանդակես, եթե ոչ զենքով, ապա տարբեր տեղեր քվեարկությամբ, վերաբերմունքով եւ այլն»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Հնչեց դիտարկում, որ թշնամին ներխուժել է ՀՀ տարածք, իսկ ՀԱՊԿ-ը իրերն իրենց անունով չի կոչում։ Ի պատասխան երրորդ նախագահն ասաց, որ դա բարդ խոսակցություն է։
«Հիմա դա բարդ խոսակցություն է: Ես հարցից չեմ փախչում եւ նպատակ չունեմ ՀԱՊԿ-ին կամ որոշում ընդունողներին արդարացնելու: Իսկ ո՞վ է կոնկրետ ինչ-որ մի բան ասել: Լավ, ենթադրենք ՀԱՊԿ-ը վատն է, քխ է, բա ո՞վ է էդ լավը: Երբ դաշնակիցն առաջարկում է, դու ասում ես՝ չէ, ի՞նչ անի դաշնակիցը, գա քեզ նորից խնդրի՞, նորից եւ նորի՞ց: Երբեք մեր դաշնակիցներին արդարացնելու նպատակ կամ ցանկություն չունեմ, եթե կուզեք, ես ավելի մեծ խնդիրների մասին կարող եմ խոսել, բայց դրա սկզբնապատճառը պետք է պարզել: Բա ինչո՞ւ 30 տարի այդ դաշնակիցը իր պարտականությունները կատարում էր: Որովհետեւ մենք աշխատելու ձեւը գիտեինք, որովհետեւ մենք համարում էինք իրենց իրական դաշնակից, որովհետեւ մենք անհրաժեշտության պահին որեւէ մեկից չէինք քաշվում եւ միջազգային ատյաններում քվեարկում էինք այնպես, ինչպես մեզ էր ձեռնտու, այլ ոչ թե այնպես, ինչպես ուրիշներին դուր կգար, եւ այսպես շարունակ»,- եզրափակեց ՀՀ երրորդ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ ՌԴ-ից գնված սպառազինությունը չստանալու մասին
Այսօր քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ընթացքում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանը...
Առաջնորդվելու ենք մեր պետական շահերով․ Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
Այս պահին ՀԱՊԿ գործողությունները համապատասխան չեն ՀՀ շահերին։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատ...
«Բոլորը բոլորի դիմաց»․ Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին
Գերիների խնդիրը ՀՀ իշխանությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ո...
Արցախահայերի վերադարձն իրատեսական չէ․ Նիկոլ Փաշինյան
Արցախահայերի վերադարձն իրատեսական չէ։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների տ...