Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում նաև բուք
Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի
20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին
հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և
Վայոց Ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում նաև բուք:
Նոյեմբերի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝
հյուսիսարևմտյան 4-7 մ/վ, 20-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
16-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։ Երևանում նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 11-13, երեկոյան՝
4-6 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը կալանավորվել է
Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–...
Զգուշացեք. խարդախությունների նոր տարբերակ է գործածվում
Խարդախությունների զոհեր են դարձել Auroranews-ին ահազանգած քաղաքացիները: Նրանք մասնավորապես հայտնում են, որ խաբեբաները վա...
Երթևեկության փոփոխություն` Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոցի խաչմերուկում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելի...
Նոր մանրամասներ` Հայաստանում գրանցված երկրաշարժից
Նոյեմբերի 13-ին, ժամը 18:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:58-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սե...