Քանի ինքնակամ տեղադրված գովազդ է ապամոնտաժվել այս շաբաթ

Այս շաբաթ Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 247 գովազդ, նախորդ շաբաթ՝ 167։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։


Ապամոնտաժված գովազդների թվաքանակն ու տեղաբաշխումը՝


Աջափնյակ - 15

Ավան - 15

Արաբկիր - 28

Դավիթաշեն - 64

Էրեբունի - 1

Կենտրոն - 42

Նոր Նորք - 30

Նորք Մարաշ - 9

Շենգավիթ - 25

Քանաքեռ - Զեյթուն - 18


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ գովազդի մասին տվյալներն էլեկտրոնային հասանելիություն կունենան։ 

Քաղաքականություն