Ջերմուկում զբոսաշրջիկների համար այսօր անվտանգ չէ․ պատգամավորը՝ Քերոբյանին

Թշնամին կոնկրետ կրակում է ՀՀ ներդրումների վրա։ Այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը` անդրադառնալով Կառավարության ներկայացրած «Զբոսաշրջության մասին» օրենսդրական նոր փաթեթին։ 

պատգամավորը՝ Ք

Նա նշեց, որ Ջերմուկում զբոսաշրջիկների համար այսօր անվտանգ չէ։


«Պարոն Քերոբյան, վերջին անգամ ե՞րբ եք եղել Ջերմուկում, որը մեր զբոսաշրջային կենտրոններից մեկն է համարվում, ինչպես նաև սահմանամերձ Տավուշը և Սյունիքը։ Զբոսաշրջության հիմքն անվտանգությունն է. Ջերմուկում մենք նորից կտեսնե՞նք գերհագեցած հյուրանոցներ։ Թշնամին կոնկրետ կրակում է ՀՀ ներդրումների վրա, ու պետք չէ ինչ–որ կազմակերպությունների զանգել ու հարցնել` ինչ վիճակ է, այլ պետք է գնալ ու տեղում մարդկանց հարցնել` ի՞նչ է կատարվում»,– հարցրեց Ավետիսյանը։ 


Պատգամավորին արձագանքեց հանձնաժողովի անդամ, ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը` նշելով, որ հենց նոր զանգել է Ջերմուկ ու տեղեկացել, որ Ամանորի համար այս պահին արդեն հյուրանոցներում ազատ տեղեր չկան։


Այնուհետև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հերթին ասաց, որ Ջերմուկում եղել է հուլիսին, և թե՛ այստեղ, թե՛ Հայաստանի տարբեր մարզերում բազմաթիվ ծրագրեր են իրականացնում զբոսաշրջության և տարածքային համաչափ զարգացման համար։

«Այդ նպատակով, օրինակ, փառատոներ ենք անցկացնում։ Եվ ասեմ, որ միայն 2023 թ. 16 փառատոն ենք անցկացրել, հազարավոր այցելուներ են եղել ՀՀ տարբեր մարզերում»,– հավելեց նախարարը։


Ըստ նրա` ապահովության տեսանկյունից սա կարևոր օրենք է, որ զբոսաշրջիկները լավ ծառայություններ ստանան, չենթարկվեն խաբեությունների։ Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա նրա խոսքով` ՀՀ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում, որ մեր երկիրը կարողանա ապահովել երկարատև խաղաղություն։


Քաղաքականություն