Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը և Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը:
Ինչպես նշվում է տարածված հաղորդագրության մեջ՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա իրավիճակն ու համագործակցության հեռանկարները:
«Ընդգծվել է տարածաշրջանային երկխոսության ամրապնդման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել բազմակողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների ամրապնդմամբ և կարևորել են տարածաշրջանում և միջազգային ասպարեզում համագործակցության ընդլայնումը»,– նշվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին Հանրապետության հրապարակում ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով: Ինչպես արդեն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայաստանում առաջին անգամ անցկացվում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով
Այս օրերին Հայաստանում են գտնվում Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի շուրջ 57 երկրներից ժամանած հարյու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի 50 մետրանոց լուսատու խաչը. monumentwatch–ի անդրադարձը
Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժեքները՝ էթնիկ պատկանելիության հիմքով։ Այս մասին գրում է monume...
Մինսկում ՀԱՊԿ արտգործնախարարները հայտարարություն են ընդունել
Այսօր Մինսկում ՀԱՊԿ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել եվրասիական տարածքի անվտան...