Թուրքիայի հետ սահմանին «Մարգարա» անցակետը, հնարավոր է, հաջորդ շաբաթ պատրաստ լինի․ Բադասյան
Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետի շինարարությունը կարող է ավարտվել հաջորդ շաբաթ։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Կետը գրեթե պատրաստ է։ Շինարարական աշխատանքներն ավարտելու համար պայմանագրով ֆիքսված հստակ ժամկետ կա, բայց, հնարավոր է, հաջորդ շաբաթվա ընթացքում այն արդեն պատրաստ լինի։ Գրեթե աշխատանք չի մնացել, որ արվի», -հավելեց Բադասյանը։
Բադասյանը նշեց, որ շինարարական աշխատանքների իրականացումը հրատապ է եղել, այդ պատճառով էլ ՊԵԿ-ն իրականացրել է մեկ անձից գնում։ Նրա խոսքով՝ Քաղաքաշինության կոմիտեից խնդրել են տրամադրել այն ընկերությունների ցանկը, որ կարող են կարճ ժամանակում նման ծավալի աշխատանք իրականացնել։ Կոմիտեն տրամադրել է ընկերության տվյալներն, ու գործընթացը սկսվել է։
«Կա պայմանավորվածություն այն մասին, որ դիվանագիտական անձնագրեր ունեցող և երրորդ երկրի քաղաքացիները կարողանան հատել Հայաստանի և Թուրքիայի սահմանը, այդ առումով կար հրատապություն այս ամենը կազմակերպելու։ Իսկ եթե «Մարգարա» անցակետ այցելեիք, կտեսնեիք, որ այն որևէ կերպ որևէ քաղաքացու չէր կարող սպասարկել՝ հին մաշված շինություններով, որևէ ենթակառուցվածք չկար։ Կարելի է ասել, որ զրոյից նոր կետ է կառուցվել, որ կարող է գոնե մարդատար հոսքերը սպասարկել»,-մանրամասնեց Բադասյանը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հրաժարվել է ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպումից
ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ն կորցնի միջնորդի իր դերը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մե...
Սամվել Շահրամանյանը կգնա քննիչ հանձնաժողով և ցուցմունք կտա․ «Հրապարակ»
Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու և...
Էրդողանը Իսրայելին համեմատել է Հայաստանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը Մերձավոր Արևելքի հակամարտության արդյունքում հիասթափությ...
Վրաստանի ԱԳ նախարարը՝ երկրի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զենքի մատակարարման մասին
Վրաստանը հնարավորություն է տալիս Ադրբեջանին և Հայաստանին օգտագործել իր տարանցիկ գործառույթը հավասար պայմաններում։ Վրաստա...