ՔՊ-ում փակ հանդիպում է տեղի ունեցել․ «Հրապարակ»
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ փակ քննարկում է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամության թեկնածուների հետ։
«Հրապարակ» թերթը գրում է, որ թեկնածուները եղել են չորսը, սակայն հանդիպումից հետո ՔՊ-ում հավանություն են տվել լրագրող, թատերագետ, media. am կայքի հեղինակ Նունե Հախվերդյանին, ում վերջին հրապարակումը վերաբերում է ռուսական Առաջին ալիքով «Տուտտի թագաժառանգի տիկնիկները» հաղորդմանը, որտեղ Նիկոլ Փաշինյանին էին վերլուծել։ Հախվերդյանի հոդվածի վերնագիրն է՝ «Ռուսական տեղեկատվական հարձակումն օգտակար է»: Մյուս թեկնածուները, ակնհայտորեն, շոգեքարշի դեր են խաղացել, որպեսզի չստացվի, թե մրցակցություն չկա` եղել են անծանոթ դեմքեր։
Նշենք նաև, որ ՀՌՀ-ն այս պահին ունի 4 անդամ, չնայած օրենքը հանձնաժողովին մինչև 7 անդամ ունենալու հնարավորություն է ընձեռել։ Ամենայն հավանականությամբ, նոր անդամին կընտրեն հաջորդ քառօրյայի ընթացքում: Ի դեպ, գալիք շաբաթ խորհրդարանում արտահերթ նիստեր են սպասվում, նախնական տեղեկություններով՝ արտահերթներից մեկը կարող է լինել նոյեմբերի 21-ին: Պետք է նաև բյուջեի նախագիծը քվեարկեն։
Նմանատիպ հոդվածներ
«Չնայած բոլոր նախազգուշացումներին Երևանը դա արեց»․ Զախարովա
ՀՀ իշխանությունները որոշել են վավերացնել Հռոմի ստատուտը քաղաքական դրդապատճառներով։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է...
Բաքուն արձագանքել է Հաագայի դատարանի որոշմանը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՄԱԿ-ի արդարադատությանմիջազգային դատարանի այսօրվա որոշմանը՝ հայտար...
Կմասնակցի՞ Փաշինյանը ԵԱՏՄ և ԱՊՀ հանդիպումներին․ Կրեմլից արձագանքում են
Կրեմլում չգիտեն՝ կգա՞ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում նախատեսված ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին, սա...
Ֆրանսիան «խստորեն զգուշացրել է» Իրանին
Ֆրանսիան «խստորեն զգուշացրել է» Իրանին մերձավորարևելյան հակամարտության ցանկացած սրացումից, հատկապես Լիբանանում։Գազայի հա...