Պեսկովը՝ Պուտինի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս ունի, որ Վլադիմիր Պուտինը կառաջադրվի նախագահական նոր ժամկետի համար, և վստահ է նրա հաղթանակին: Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ դժվար է ասել, թե արդյոք պետության հաջորդ ղեկավարը կկարողանա իր պաշտոնում պահպանել այն ամենը, ինչին հասել Է Պուտինը:
«Պուտինը դեռ չի հայտնել առաջադրվելու իր մտադրության մասին։ Բայց ես անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ նա կանի դա: Ես չեմ կասկածում, որ նա կհաղթի ընտրություններում, չեմ կասկածում, որ նա հետագայում կլինի մեր նախագահը։ Իսկ այնտեղ կերեւա»,- նշել Է Պեսկովը «ՄԳԻՄՈ 360» ուսանողական տեղեկատվական ալիքին տված հարցազրույցում։
ՌԴ նախագահի ընտրությունները անցկացվելու են 2024 թվականի մարտի 17-ին։ Դաշնային խորհուրդը ընտրությունների օրվա վերաբերյալ պաշտոնական որոշում կկայացնի 2023 թվականի դեկտեմբերին, որից հետո քաղաքական կուսակցությունները պետք է անցկացնեն իրենց նախընտրական համագումարները և պաշտոնապես առաջադրեն թեկնածուներին: Պուտինն իրավունք ունի առաջադրվել նոր ժամկետով, սակայն դեռ չի խոսել այդ հարցով իր որոշման մասին:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հրաժարվել է ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպումից
ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ն կորցնի միջնորդի իր դերը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մե...
Սամվել Շահրամանյանը կգնա քննիչ հանձնաժողով և ցուցմունք կտա․ «Հրապարակ»
Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու և...
Էրդողանը Իսրայելին համեմատել է Հայաստանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը Մերձավոր Արևելքի հակամարտության արդյունքում հիասթափությ...
Վրաստանի ԱԳ նախարարը՝ երկրի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զենքի մատակարարման մասին
Վրաստանը հնարավորություն է տալիս Ադրբեջանին և Հայաստանին օգտագործել իր տարանցիկ գործառույթը հավասար պայմաններում։ Վրաստա...