Իտալացի ուսանողները Պիզայի թեք աշտարակի վրա կախել են Պաղեստինի դրոշը
Մի խումբ իտալացի ուսանողներ ցույց են անցկացրել Պիզա քաղաքում՝ պահանջելով անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում, և Պիզայի աշխարհահռչակ աշտարակից կախել են Պաղեստինի դրոշը՝ ի նշան պաղեստինյան ժողովրդի հետ համերաշխության։
«Պիզայի թեք աշտարակը գրավված է հրադադար պահանջելու համար: Այսօր առավոտյան հարյուրավոր մարդիկ երթով անցան Պիզայի փողոցներով՝ պահանջելու անհապաղ զինադադար և դադարեցնել Գազայի վրա ավելի քան մեկ ամիս շարունակվող գնդակոծությունները»,- ասված է տարածված հայտարարության մեջ։
Զեկույցում նշվում է, որ ցուցարարների շարասյունը ժամանել է Պիզայի աշտարակ, որտեղ «պաղեստինյան դրոշը բարձրացվել է՝ ի նշան պաղեստինյան ժողովրդի հետ համերաշխության»։
Ansa լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ 15 ուսանողներ «խուժել են Պիզայի աշտարակի ներսում՝ շրջանցելով անվտանգությունը և աշխարհի ամենահայտնի զանգակատան վրայից կախել Պաղեստինի հսկայական դրոշը»։ Ակցիայի կազմակերպիչները վառել են նաեւ մի քանի ծխային ռումբեր, սակայն պատմամշակութային հուշարձանին վնաս չի հասցվել։
Ավելի վաղ Իտալիայի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում և Միլանում, Պաղեստինի հետ համերաշխության զանգվածային ցույցեր են անցկացվել, որոնց ակտիվորեն մասնակցել են երիտասարդներն ու ուսանողները։

Նմանատիպ հոդվածներ
«ՀՀ ԿԳՄՍ-ն դադարեցրել է ՌԴ-ից ուղարկված դասագրքերի բաշխումը». Վորոբյով
Մեծ տարակուսանքով տեղեկացա, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կասեցրել է Ռուսաստանի փո...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Հարգելի համաքաղաքացիներ, մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝նոյեմբերի 19-ին, ժամը 23:00-...
Իրազեկում. Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Արամի փողոցից մինչև Խորենացի խաչմերուկ հատվածի երթևեկությունը
Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 25-ի ժամը 06։00-ն,...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 26-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 2...