ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջիկա ամիսներին խաղաղության պայմանագիր կնքելու մեր կամքը մնում է անսասան. ՀՀ վարչապետ
Մեր արժեքային համակարգի գագաթնակետը Հայաստանի Հանրապետությունն
է, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր շահերի համակարգի գագաթնակետը Հայաստանի տնտեսական զարգացումն
է, հենց այս երկու գագաթնակետերի սպասարկմանն է ուղղված խաղաղության օրակարգը։
Այս առումով առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու
մեր քաղաքական կամքը մնում է անսասան, իհարկե, այն արձանագրմամբ, որ Հայաստանը չի կարող
այդ պայմանագիը ստորագրել միայնակ, ու սրա համար անհրաժեշտ է նաև Ադրբեջանի ստորագրությունը»,
- ասաց նա։
Վարչապետը նշեց, թե խաղաղության երեք առանցքային սկզբունքներն, ըստ էության, համաձայնեցված են Ադրբեջանի հետ ու դա տեղի է ունեցել բանակցությունների ընթացքում՝ մայիսի 14-ին ու հուլիսի 15-ին՝ Բրյուսելում։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը` ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայաստանցի պաշտոնյաների կողմից ՀԱՊԿ վերջին միջոցառումներին չմասնակցելու որոշումնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա քո համար Ծերեթելի չի». Երևանի ավագանու նիստը թեժ է մեկնարկել
Երևանի ավագանու նիստը թեժ է մեկնարկել, ավագանու իշխանական և ընդդիմադիր անդամների միջև լեզվակռիվ է եղել։ Նշենք, որ Երեւան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության նիստի ընթացքում էլեկտրաէներգիան անջատվեց
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում էլեկտրաէներգիան անջատվեց: Վարչապետը նշեց, որ նորություն չէ,որ ՀՀ-ում էլէ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կինս ոչ թե ապօրինի ավազի հանք է շահագործում, այլ ավազի լվացմամբ զբաղվում. Բագրատյան
«Ամբողջովին խեղաթյուրված է իրավիճակը, բացարձակ հիմքեր չկան, հանքը գործում է օրինական հիքով և փաստաթղթերը տնօրենի մոտ են:...