ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը` ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայաստանցի պաշտոնյաների
կողմից ՀԱՊԿ վերջին միջոցառումներին չմասնակցելու որոշումներին․
«Մենք ոչ թե հրաժարվել ենք, այլ որոշել ենք այդ միջոցառումներին ներկա չգտնվել տարբեր պատճառներով: Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ-ի հետ կապված մեր դիրքորոշմանը, ցավոք, պետք է նշեմ, որ ՀԱՊԿՆ-ն ի հեճուկս իր ունեցած «դե յուրե» պարտավորությունների պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին և դա կրկնվել է մի քանի անգամ»:
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի
հարցին, թե այդպիսով հող է նախապատրաստվում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, նա ասել է. «Ես
որևէ բանի համար հող չեմ նախապատրաստում, որովհետև այդ հողը կամ կա, կամ չկա՝ անկախ
մեր նախապատրաստելուց»։
Փաշինյանը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը, ի հակառակ իր ունեցած դե յուրե
պարտադիր պարտավորություններին, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգության մարտահրավերներին,
ու դա կրկնվել է մի քանի անգամ. «Ամենայն հարգանքով մեր բոլոր գործընկերների նկատմամբ՝
արձանագրում ենք, որ մեր հանրության համար էլ է անհասկանալի, թե ինչու ենք ամեն անգամ
գնում, նույն բաները կրկնում՝ չստանալով արձագանք, ետ վերադառնում, հետո նորից նույնկերպ
գնում»։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա քո համար Ծերեթելի չի». Երևանի ավագանու նիստը թեժ է մեկնարկել
Երևանի ավագանու նիստը թեժ է մեկնարկել, ավագանու իշխանական և ընդդիմադիր անդամների միջև լեզվակռիվ է եղել։ Նշենք, որ Երեւան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության նիստի ընթացքում էլեկտրաէներգիան անջատվեց
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում էլեկտրաէներգիան անջատվեց: Վարչապետը նշեց, որ նորություն չէ,որ ՀՀ-ում էլէ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կինս ոչ թե ապօրինի ավազի հանք է շահագործում, այլ ավազի լվացմամբ զբաղվում. Բագրատյան
«Ամբողջովին խեղաթյուրված է իրավիճակը, բացարձակ հիմքեր չկան, հանքը գործում է օրինական հիքով և փաստաթղթերը տնօրենի մոտ են:...
Ադրբեջանը ներկայումս օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք. ԱԺ փոխխոսնակ
Ադրբեջանը ներկայումս օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք։ Այս մասին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 56-րդ լի...