Թալանողները թալանը սկուտեղով չեն մատուցում․ Նիկոլ Փաշինյան
Մեզ շատ են քննադատում, որ պատշաճ հետևողականությամբ երկրից թալանված միջոցները հետ չենք բերում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս քննադատությունները հասկանալի են, միևնույն ժամանակ նշեց՝
«Թալանված միջոցները հայտնի թալանչիների դարակներում, բարեբախտաբար, թե դժբախտաբար դասավորած չեն, այսինքն՝ չեն տարել «կուշետկի» մեջ դրել, որ մտնենք, վերցնենք, դուրս գանք։ Այդ գումարները խնամքով քողարկված են, թաքնված են տարբեր տեղերում, շատ հաճախ՝ Հայաստանից դուրս»։
Վարչապետը մանրամասնեց՝ թալանողները թալանը սկուտեղով չեն մատուցում, այլ հնարավոր բոլոր ձևերուվ դիմադրում են, այդ թվում՝ թաքնվելով դասագրքերի, անվտանգային սպառնալիքների, ղարաբաղյան, և ամենատարբեր հարցերի հետևում։
Ըստ Փաշինյանի՝ նրանք փորձում են ներքաղաքական անկայունություն հրահրել՝ միլիոններ ծախսելով փաստաբանական և իշխանության ներկայացուցիչների հակաքարոզչության վրա։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը Իսրայելին համեմատել է Հայաստանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը Մերձավոր Արևելքի հակամարտության արդյունքում հիասթափությ...
Բաքուն հրաժարվել է ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպումից
ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ն կորցնի միջնորդի իր դերը: Այս մասին ասվում է Ադրբեջանի Ա...
Սամվել Շահրամանյանը կգնա քննիչ հանձնաժողով և ցուցմունք կտա․ «Հրապարակ»
Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ քննիչ հանձն...
Վրաստանի ԱԳ նախարարը՝ երկրի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զենքի մատակարարման մասին
Վրաստանը հնարավորություն է տալիս Ադրբեջանին և Հայաստանին օգտագործել իր տարանցիկ գործառույթը հավասար պայմաններում։ Վրաստա...