ԵՄ-ն կրկնապատկել է մարդասիրական օգնության փաթեթը. Բորել
ԵՄ-ն կրկնապատկել է մարդասիրական օգնության փաթեթը՝ հասցնելով 10,45 միլիոն եվրոյի։ Հայաստանին կտրամադրվի 15 մլն եվրո բյուջետային աջակցություն՝ սոցիալ-տնտեսական կարիքները բավարարելու համար։ Այս մասին հայտնել է ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն կտրամադրվի Հայաստանին՝ սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու և սննդամթերքի ու վառելիքի ֆինանսավորման համար: Հետագա գործողություններ են նախապատրաստվում կարճաժամկետ օգնություն տրամադրելու, ինչպես նաև Հայաստանի անվտանգությանն ու դիմադրությանը, ինչպես նաև նրա ժողովրդավարական ինստիտուտների կայունությանն աջակցելու համար, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ժոզեպ Բորելը ասել էր. Եվրամիությունը շարունակում է ջանքեր գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները վերսկսելու համար՝ նպատակ ունենալով կնքել խաղաղ պայմանագիր:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ ժամանակավոր միջոցներ է որոշել կիրառել Միջազգային քրեական դատարանը Ադրբեջանի դեմ
Միջազգային քրեական դատարանը հրապարակել է այսօր՝ նոյեմբերի 17-ին, կհրապարակի 2023թ․ սեպտեմբերի 28-ի «Հայաստանն ընդդեմ Ադր...
Կկասեցվի Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը. ԱՄՆ Սենատն ընդունել է հայերի պաշտպանության մասին օրինագիծ
ԱՄՆ Սենատն ընդունել է 2023 թվականի հայերի պաշտպանության մասին S.3000 օրինագիծը, որը ներկայացրել է կոնգրեսական Գարի Պետեր...
Անդրանիկ Թևանյանը վայր կդնի ավագանու անդամի մանդատը
Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատ...
«Արևմուտքը Հայաստանից է բռնվել, որ պոկի Ռուսաստանից». Զախարովա
Ուկրաինայի հետ չստացվեց, հիմա Արևմուտքը Հայաստանից է բռնվել, որ պոկի Ռուսաստանից: Այս մասին հայտնել է ՌԴ...