Չենք լսի այն առաջնորդին, որն իր երկրում «թուրքական գյուղեր էր ռմբակոծում»․ Նեթանյահուն՝ Էրդողանի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հերքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությունը Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նեթանյահուն Էրդողանին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու համար՝ հայտարարելով, որ Իսրայելը չի լսելու նրա «քարոզները»:
«Պետք է ասեմ, որ աշխարհն այսօր բաժանված է երկու ճամբարի. նրանք, ովքեր աջակցում են Իսրայելին և նրա արդար պատերազմին ընդդեմ «ՀԱՄԱՍ»-ի ահաբեկչության, և նրանք, ովքեր աջակցում են «ՀԱՄԱՍ»-ի ահաբեկչությանը… կան ահաբեկչությանն աջակցող ուժեր, որոնցից մեկը Թուրքիայի նախագահ Էրդողանն է։ Նա Իսրայելին անվանում է ահաբեկչական պետություն, բայց իրականում աջակցում է ահաբեկչական «ՀԱՄԱՍ» պետությանը»,-ասել է Իսրայելի վարչապետը:
Նրա խոսքով՝ Իսրայելը չի լսելու այն առաջնորդի «քարոզները», որն իր իսկ երկրի ներսում «թուրքական գյուղեր էր ռմբակոծում»։
Ավելի վաղ Էրդողանը կրկին կարծիք էր հայտնել, որ Իսրայելը ահաբեկչական պետություն է, իսկ «ՀԱՄԱՍ» շարժումը քաղաքական կուսակցություն։
Նմանատիպ հոդվածներ
«Սա պատմական բյուջե է». Նիկոլ Փաշինյան
2024 թ. պետական բյուջեն պատմական ժամանակների պատմական բյուջե է: Այս մասին այսօր Ազգային ժողովում պետական բյուջեի քն...
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լ...
Տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, որն անցնում է ՀՀ-ի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Կլաար
Միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացա...
Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությ...