«Ճտերը կհաշվենք դեկտեմբերի 24֊ին, Գեղամ Մանուկյանին անակնկալ է սպասվում». Սուրեն Պապիկյան
Պարոն Պապիկյան, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը քիչ առաջ հնչեցրեց հետևյալ միտքը՝ 9 ամսվա ընթացքում 2023 թվականի պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերի կատարումը իրականացվել է 55 տոկոսով, այսինքն 226 միլիարդից միայն 124․6 միլիարդն է կատարվել և դա որակեց որպես վատ իմաստով խնայողություն։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Խաչատրյանը հիշատակեց նաև Գեղամ Մանուկյանի այն ելույթը, որով նշում էր, թե 2023 թվականին տեղի է ունեցել մրցույթ համազգեստի, հանդերձանքի հետ կապված և հարցրել, թե ինչ փուլում են բանակի հանդերձանքը փոխելու աշխատանքները։
Նապարարը պատասխանեց, որ տարին դեռ չի ավարտվել և այն թվերը, որոնք հնչել են ամբիոնից , արդեն ակտուալ չեն, քանի որ փոփոխություններ են եղել։
«Ճտերը կհաշվենք դեկտեմբերի 24-ին և վստահեցնում եմ՝ հաճելի անակնկալ է սպասվելու պարոն Մանուկյանին»,-ասաց նա։
Համազգեսի մասին հարցին էլ վերջինս պատասխանեց՝ այս տարի նախաձեռնել են հագուստի փոփոխություն, սակայն, ըստ նրա, այն չի լինելու պարզապես հագուստը գույնը այլ գույնով փոխարինելու գործընթաց։
«Դա նաև բովանդակային փոփոխություն է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
«Չնայած բոլոր նախազգուշացումներին Երևանը դա արեց»․ Զախարովա
ՀՀ իշխանությունները որոշել են վավերացնել Հռոմի ստատուտը քաղաքական դրդապատճառներով։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է...
ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցնում է ռազմական աջակցությունը Ադրբեջանին
ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմական և այլ բնույթի աջակցությունը Ադրբեջանին, չեղարկել բարձր մակարդակի մի քանի այց՝ այդպիսով ազդան...
«Հայաստանի խնդիրները մեզ համար օտար չեն»․ Բաշար ալ-Ասադ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետու...
Սաակաշվիլին հայտարարել է, որ Սերգեյ Լավրովի խոսքերը Վրաստանի ռազմական զավթման ուղղակի սպառնալիք են
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը Վրաստանի ռազմական զավթ...