«Հայաստանի խնդիրները մեզ համար օտար չեն»․ Բաշար ալ-Ասադ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանը կարևորում եւ բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Սիրիայի հետ եւ ընդգծել Սիրիայի հայկական համայնքի առանձնահատուկ նշանակությունը՝ որպես բարեկամության կայուն կամուրջ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ:
Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայաստանը հանդես է եկել Սիրիայի ինքնիշխանության, խաղաղության եւ անվտանգության պահպանման երկխոսությամբ խնդրի կարգավորման օգտին:
Հանդիպման ընթացքում հանգամանալից խոսելով Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարեւորությունը:
ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-սիրիական համագործակցությունը զարգացման եւ ընդլայնման մեծ ներուժ ունի, եւ Հայաստանը պատրաստ է աջակցելու Հայաստան-Սիրիա փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների:
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Սիրիայի միջեւ բարեկամական հարաբերությունները եւ ընդգծել հայ համայնքի դերը Սիրիայի մշակութային, տնտեսական եւ այլ ոլորտների զարգացման հարցում:
«Սիրիան հայերին համարում է իր պետության, հասարակության եւ արժեհամակարգի մի մասը: Հայաստանի խնդիրները մեզ համար օտար չեն, եւ մենք կանգնած ենք Հայաստանի կողքին՝ խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում»,- ասել է Բաշար ալ-Ասադը:
Նա կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես գտնվել է բարձր մակարդակի վրա եւ առանցքային դեր է խաղում մեր պետությունների միջեւ համագործակցության զարգացման գործում:
Ջերմ եւ բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ավարտին զրուցակիցները երկուստեք խաղաղություն եւ բարգավաճում են մաղթել հայ եւ սիրիացի եղբայրական ժողովուրդներին:
Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը եւ Արեն Մկրտչյանը:ս
Նմանատիպ հոդվածներ
«Չնայած բոլոր նախազգուշացումներին Երևանը դա արեց»․ Զախարովա
ՀՀ իշխանությունները որոշել են վավերացնել Հռոմի ստատուտը քաղաքական դրդապատճառներով։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է...
ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցնում է ռազմական աջակցությունը Ադրբեջանին
ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմական և այլ բնույթի աջակցությունը Ադրբեջանին, չեղարկել բարձր մակարդակի մի քանի այց՝ այդպիսով ազդան...
Սաակաշվիլին հայտարարել է, որ Սերգեյ Լավրովի խոսքերը Վրաստանի ռազմական զավթման ուղղակի սպառնալիք են
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը Վրաստանի ռազմական զավթ...
«Հայ քաղաքական գործիչների ագրեսիվ հռետորաբանությունը դուրս է ադեկվատության շրջանակից»․ Զախարովա
Իհարկե, մենք ինտենսիվ շփումներ ունենք մեր փոխադարձ պարտավորությունների, պայմանավորվածությունների, երկկողմ հարաբերություն...