Արարատ Միրզոյանը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի հետագա հարաբերությունների և «Խաղաղության խաչմերուկ» ասվածի մասին
Նոյեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Արևելյան գործընկերության Քաղացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին, հայտնում են ԱԳՆ-ից։
Միրզոյանը իր խոսում նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ 2018 թվականի ժողովրդավարական, ոչ բռնի թավշյա հեղափոխության ձգտումներին: Նա ողջունել է ԵՄ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի երկայնքով մշտադիտարկման առաքելության տեղակայման որոշումը և հավելել, որ ԵՄ-ը Հայաստանի համար հանդիսանում է կարևոր գործընկեր՝ աջակցելով Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու մեր ջանքերին:
Անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերություններին նա ասել է՝
«Հայաստանի կառավարությունն ունի քաղաքական կամք Արևելյան մեկ այլ գործընկեր հանդիսացող Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, և մենք պատրաստ ենք առաջ շարժվել այս ուղղությամբ՝ հիմնվելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի կողմից Գրանադայում ընդունված սկզբունքների վրա։
Ավելին, քանի որ մենք կարծում ենք, որ Արևելյան հարևանությունում խաղաղությունն ու կայունությունը մեծապես կախված են գործընկերների տնտեսական համագործակցությունից, Հայաստանը վերջերս ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ի նշան տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղության հաստատման և համագործակցության մեր հանձնառությունների: Հայաստանը նաև շահագրգռված է միանալ «Սևծովյան էլեկտրական մալուխ» նախագծին, և մենք հուսով ենք, որ Եվրոպական միությունը կաջակցի այդ ձգտմանը՝ օգտագործելով իր գործիքակազմը »:
Նմանատիպ հոդվածներ
«Չնայած բոլոր նախազգուշացումներին Երևանը դա արեց»․ Զախարովա
ՀՀ իշխանությունները որոշել են վավերացնել Հռոմի ստատուտը քաղաքական դրդապատճառներով։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է...
ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցնում է ռազմական աջակցությունը Ադրբեջանին
ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմական և այլ բնույթի աջակցությունը Ադրբեջանին, չեղարկել բարձր մակարդակի մի քանի այց՝ այդպիսով ազդան...
«Հայաստանի խնդիրները մեզ համար օտար չեն»․ Բաշար ալ-Ասադ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետու...
Սաակաշվիլին հայտարարել է, որ Սերգեյ Լավրովի խոսքերը Վրաստանի ռազմական զավթման ուղղակի սպառնալիք են
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը Վրաստանի ռազմական զավթ...