ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանդատը փրկօղակ է, թե իրոք ցանկություն ունեք Ազգային ժողովում գործունեություն ծավալել․ լրագրողը՝ Քոչարյանին
ՀՀ Ազգային ժողովը գումարել է իր հերթական քառօրյա նիստերը։ Այսօր նիստի մեկնարկին Տիգրան Պարսիլյանը երդվեց և դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր:
Երդվեց նաև Ռոբերտ Քոչարյանի որդին՝ «Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ ստանձնելով իր լիազորությունները։
Ազգային ժողովում լրագրողը Լևոն Քոչարյանին հարց ուղղեց՝ արդյոք մանդատը նրա համար փրկօղակ է, թե իրոք ցանկություն ունի Ազգային ժողովում գործունեություն ծավալել։
Քոչարյանը նշեց, որ ԱԺ-ից դուրս գալուց հետո կպատասխանի հարցերին։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ նոյեմբերի 6–ին Քոչարյանը ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ ստացավ՝ազատ արձակվելով կալանավայրից։ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջը չկատարելու և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ ժողովուրդն այս տարածքում երբեք միաժամանակ չի ունեցել ազատություն և խաղաղություն․ Հայկ Կոնջորյան
Հայաստանի և հայ ժողովրդի երկարաժամկետ բարեկեցության գրավականը ազատության և խաղաղության միաժամանակյա գոյությունն է։ Այս մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս հատո՞ւկ եք անում, թե իրականում էսքան անհասկացող եք․ Զարոկյանը՝ Ավինյանին
2 մլն դոլար նոր տարվա ճոխ զարդարանքների համար եք տրաադրում, ասում եք՝ երեխաներին ուրախացնելու համար է։ Բայց այդ նույն եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը երբեք չի խուսափել Բաքվի հետ բանակցություններից․ ԱԺ փոխնախագահ
Հայաստանը երբեք չի խուսափել Բաքվի հետ բանակցություններից, այժմ էլ առաջարկություններ ենք փոխանակում։ Այս մասին լրագրողներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը, բացի ատոմային ռումբից, ամեն ինչ ունի․ Սիմոնյան
Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի նկատմամբ հարձակվելու նպատակ չունի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպա...