«Կուտակային համակարգում վճարում կատարած արցախցուն չեն ասել՝ դու ՀՀ անձնագիր չես ունեցել, քաղաքացի չես». պատգամավոր
ԱԺ քառօրյայի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ ՀՀ քաղաքացու անձնագրի խնդրին ու պատկան մարմինների արձագանքներին: «Պաշտպանության հանձնաժողովում Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանին մի հստակ հարց էի տվել՝ ի վերջո կարո՞ղ է պարզ բացատրել, թե բոլորը ե՞րբ կարող են ստանալ ID քարտերն ու կենսաչափական անձնագրերը, պատասխանը՝ հայտնի չի: Փոխարենը առավոտից գիշեր հեռուստաեթերից չի իջնում ու փորձում է հանրությանը համոզել, որ Արցախի քաղաքացիներին տրված կապույտ անձնագիրը լոկ ճամփորդական է ու չեն կարող տարբեր պաշտոնների նշանակվել: ՀՀ ԱԽ քարտուղարը, որը ծնունդով Մարտունիից է, վստահաբար այդպիսի անձնագիր է ունեցել, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, որ Հադրութից է, վստահ՝ այդպիսի անձնագիր է ունեցել: 30 տարի շարունակ ԱՀ առաջնագծում արցախցիները որ պաշտպանել են մեր երկրի անվտանգությունը, Ջերմուկի ու Վարդենիսի անվտանգությունը, չեն ասել՝ դու ճամփորդական անձնագիր ես ունեցել: Պարտադիր կուտակային համակարգում վճարում կատարած արցախցուն չեն ասել՝ դու ՀՀ անձնագիր չես ունեցել, քաղաքացի չես ու վաղն էլ կենսաթոշակ չես ստանալուն»,- նշեց պատգամավորը: Նիստին Գեղամ Մանուկյանը նաև ասաց, որ բյուջեի նախագծով առաջին անգամ գումար պետք է հատկացվի արտաքին հետախուզական ծառայությանը, սակայն պատգամավորները որևէ կերպ հնարավորություն չեն ունեցել ստանալ այդ բյուջեի նախագծի բացվածքը, քանի որ արտաքին հետախուզական ծառայության ներկայացուցիչ Ազգային ժողով չի եկել, առնվազն պաշտպանության հանձնաժողով չի ներկայացել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց ընդմիջման ժամանակ քննարկել, թե ինչպես կարող են լուծել, գտնել ոսկե միջինը։ |
Նմանատիպ հոդվածներ
Երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում»․ պատճառը հայտնի է
Խիտ մառախուղի պատճառով Երևան եկող երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարեն «Զվարթնոցում»: Այս մասին հայտնում են Spu...
Որ ընկերությունն է ցանկանում ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան»-ի ողջ բաժնեմասը․«Հետք»
Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ողջ բաժնեմասը: Այս...
Տուգանել ամրակապման կանոնները չպահելու դեպքում. Արսեն Թորոսյանը` ՆԳՆ-ին
«Ստորև գրությամբ դիմել եմ Ներքին գործերի նախարարին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախկին նախ...
Սովորական անձնագրերով կարողանալու եք ճամփորդել ԵՄ երկրներ. Եղոյանը` վիզաների հնարավոր ազատականացման մասին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով Հայաստանի քաղաքացիների համար վի...