ԱԳ փոխնախարարը՝ վիզաների ազատականացման՝ ԵՄ հայտարարության մասին
Հայաստանը ողջունում է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը՝ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում աաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Վիզաների ազատականացման հարցը Հայաստանի և ԵՄ-ի օրակարգի ամենաբարդ խնդիրներից մեկն է։ Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը վերաբերում էր Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները սկսելուն։ Գործընթացն այսպիսով տեղից շարժվել է։ Կարևոր է, որ չի եղել որևէ երկիր, որն առարկել է, որովհետև այդ կոնսենսուսն ապահովելը բարդ է։ Սա շատ դրական զարգացում է։ Կշարունակենք ակտիվ աշխատել Եվրամիության և անդամ երկրների հետ, որպեսզի այս գործընթացը հնարավորինս արագացնենք», - մանրամասնել է փոխնախարարը։
Հիշեցնենք, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ տարբերակներ են քննարկվում Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման համար։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երթևեկության փոփոխություններ՝ Երևան-Սևան միջպետական ճանապարհին
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացրել է Մ-4 (Երևան-Սևան) միջպետական նշանակության ավտոճանապարհի որոշ տեղամասե...
ԿԽՄԿ-ն առաջին անգամ տեսակցել է սեպտմեբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով ձերբակալված հայերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս ամսվա սկզբին այցելել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերի մի մասին։...
Պարզաբանում՝ ՀՀ-ում բենզինի գործող գների մասին․ ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջազգային բորսաներում ա...
Մոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը․ հնարավոր է արտահանձնում
Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Այս մասին հայտնում...