Պարզաբանում՝ ՀՀ-ում բենզինի գործող գների մասին․ ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջազգային բորսաներում արձանագրվել է բենզինի գների բարձրացում: Այս մասի հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
Նշվում է, որ հաշվի առնելով Հայաստանի տնտեսավարողների լոգիստիկ ծախսերը և հարկերը՝ Հանձնաժողովն արձանագրում է, որ ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը:
Ինչ վերաբերում է հարցին, որ ԵԱՏՄ անդամ այլ երկրների համեմատ Հայաստանում բենզինի իրացման գներն ավելի բարձր են, ապա անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ երկրներում, որոնք ընդ որում ունեն բենզինի սեփական պաշարներ, կիրառվում են ներքին շուկայի սուբսիդավորման մեխանիզմներ։
Միաժամանակ Հանձնաժողովը մշտական կապի մեջ է գտնվում տնտեսավարողների հետ՝ նրանցից ստանալով օպերատիվ տեղեկատվություն: Հարկ է նշել, որ գների բարձրացմանը զուգահեռ տնտեսավարողները նվազեցրել են իրենց շահույթը՝ նպատակ ունենալով ստեղծված պայմաններում հնարավորինս մեղմել գների ավելացումը:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը․ հնարավոր է արտահանձնում
Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Այս մասին հայտնում...
ԿԽՄԿ-ն առաջին անգամ տեսակցել է սեպտմեբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով ձերբակալված հայերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս ամսվա սկզբին այցելել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերի մի մասին։...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երթևեկության փոփոխություններ՝ Երևան-Սևան միջպետական ճանապարհին
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացրել է Մ-4 (Երևան-Սևան) միջպետական նշանակության ավտոճանապարհի որոշ տեղամասե...
ԱԳ փոխնախարարը՝ վիզաների ազատականացման՝ ԵՄ հայտարարության մասին
Հայաստանը ողջունում է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը՝ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակց...