«Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի անկայունացման ցանկացած փորձի հանդեպ»․ Բորել
Բրյուսելում ավարտվեց ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ, ինչպես նախապես հայտարարվել էր, քննարկվել են նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։
ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը մամուլի ասուլիսին հայտարարել է, որ ԵՄ-ն իր անխտիր աջակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին եւ սատարում երկրի անվտանգությանը։ Բորելը նշել է, որ հաշվի առնելով երկրում բարեփոխումների շարունակականությունը, ԵՄ-ն որոշել է ուժեղացնել իր առաքելությունը Հայաստանում եւ ավելի շատ պարեկություն անցկացնել սահմանի զգայուն հատվածներում։ Ըստ բարձր հանձնակատարի՝ տարբերակներ են քննարկվում Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման համար։
«Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի անկայունացման ցանկացած փորձի հանդեպ՝ ներքին, թե արտաքին։ Իսկ Ադրբեջանին ուղղված մեր ուղերձը հստակ է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի եւ դա ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների որակի համար։ Մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Եվրոպական խորհրդի նախագահի կատարած աշխատանքի ներքո, քանի որ մեզ դա պետք է։ Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել, և մենք պարտավորվում ենք շարունակել մեր միջնորդական դերը», - ասել է Ժոզեպ Բորելը։
Նմանատիպ հոդվածներ
«Չնայած բոլոր նախազգուշացումներին Երևանը դա արեց»․ Զախարովա
ՀՀ իշխանությունները որոշել են վավերացնել Հռոմի ստատուտը քաղաքական դրդապատճառներով։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է...
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ազդեցությունը այս անգամ ավելի ծանր կլինի․ հայտնի է, թե որ ոլորտը կտուժի
Եվրահանձնաժողովը շուտով Եվրամիության խորհրդի հաստատմանը կներկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը։ Այս մասի...
Եվրամիությունը՝ Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորության մասին
Եվրամիությունը դիտարկում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ին...
«Ադրբեջանը ստիպված է լինելու պատասխան տալ ամենի համար» ․ Մամիջանյանի պատասխանը ադրբեջանական պատվիրակին
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի արձագանքը՝ Եվրոպական Խորհրդարանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական...