Պաղեստինի վարչակազմը պետք է ստանձնի Գազայի հատվածի ղեկավարումը. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Պաղեստինի ինքնավարությունը (Պաղեստինը) պետք է տիրի Գազայի հատվածին, իսկ Իսրայելը պետք է համաձայնի բանակցել երկու պետությունների խնդրի լուծման շուրջ։
«Դրական արդյունքի դեպքում... Պաղեստինի ինքնավարությունը կստանձնի ղեկավարությունը նաև Գազայում, և Իսրայելը կհամաձայնի լուրջ բանակցությունների միջազգային հանրության աջակցությամբ երկու պետությունների խնդրի լուծման շուրջ: Սա իրադարձությունների զարգացման լավագույն սցենարն է»,- ասել է Գուտերեշը CNN-ի եթերում:
Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը դեմ է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմում հրադադարի հաստատմանը, կարծում է, որ Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունն ի վերջո պետք է տրվի Պաղեստինի ինքնավարությանը, որն այժմ կառավարում է Հորդանան գետի Արևմտյան ափը: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ավելի վաղ հայտարարել էր Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնելու պատրաստակամության մասին։ Սակայն Իսրայելը դեմ է Գազայի հատվածը Պաղեստինի վերահսկողությանը հանձնելուն։
Նմանատիպ հոդվածներ
Ինչու Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ առաջիկա նիստին. ԱԽ քարտուղարի պարզաբանումը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում պարզաբանել է, թե ինչու Հայսատանը չի մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգ...
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը պաշտոնից հեռացել է
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը սոցցանցերում հայտնել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից: «Պատիվ ունեմ տեղեկացն...
Եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, կնշանակի, որ աշխատանքի 70 տոկոսն արված է. Փաշինյան
Եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, կնշանակի, որ աշխատանքի 70 տոկոսն արված է։ Այս մասին «Փարիզի խա...
Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերին. ԶԼՄ
Բրյուսելը Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձին-առանձին բանակցություններ է վարում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի ու Շառլ Միշ...