«Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամը վայր է դնում մանդատը
«Մայր Հայաստան» դաշինքի ավագանու թեկնածուն Թաթուլ Պետրոսյանը հրաժարվել է մանդատից։ Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Տեղեկացնում եմ ձեզ, որ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ քննարկումների արդյունքում որոշել ենք, որ մեր հռչակած քաղաքական նպատակներին հասնելու համար իմ գործունեությունն առավել արդյունավետ կլինի ոչ ավագանու կազմում, քանզի աշխատանքի որոշակի բաժանում է լինելու: Այդ իսկ պատճառով հրաժարվում եմ ավագանու մանդատից»,- գրել է նա:
Պետրոսյանը նշել է, որ շարունակելու է քաղաքական պայքարը՝ «հանուն մեր երկրում քաղաքական փոփոխությունների, հանուն Հայաստանի անվտանգության, զարգացման ու հանուն արցախահայության խնդիրների լուծման»:
Նմանատիպ հոդվածներ
Ինչու Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ առաջիկա նիստին. ԱԽ քարտուղարի պարզաբանումը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում պարզաբանել է, թե ինչու Հայսատանը չի մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգ...
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը պաշտոնից հեռացել է
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը սոցցանցերում հայտնել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից: «Պատիվ ունեմ տեղեկացնելու,...
Եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, կնշանակի, որ աշխատանքի 70 տոկոսն արված է. Փաշինյան
Եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, կնշանակի, որ աշխատանքի 70 տոկոսն արված է։ Այս մասին «Փարիզի խա...
Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերին. ԶԼՄ
Բրյուսելը Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձին-առանձին բանակցություններ է վարում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի ու Շառլ Միշ...