ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանը գուցե մատնանշեր Ադրբեջանի նկատմամբ իր բուռն ու կրքոտ սերը․ Վահագն Ալեքսանյան
Ռուսաստանը գուցե անդրադառնա՞ր, թե որն է մեր հարաբերությունների ոչ այդքան հարթ լինելու պատճառը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Ռուսաստանը գուցե անդրադառնար, թե որն է մեր հարաբերությունների ոչ այդքան հարթ լինելու պատճառը։ Գուցե, որպես պատճառ մատնանշեր Ադրբեջանի նկատմամբ իր բուռն ու կրքոտ սերը»,- նշեց Ալեքսանյանը։
Ալեքսանյանի խոսքով՝ Հայաստանը փորձում է բարեկամական հարաբերություններ հաստատել բոլոր երկրների հետ։
Ավելի վաղ պատգամավորն անդրադարձել էր նաև Լևոն Քոչարյանի պատգամավորական մանդատ վերցնելուն։
ՔՊ-ական պատգամավորը ևս մեկ անգամ իր քաղաքական գնահատականն է հայտնել «Հայաստան» դաշինքի մասին՝ նշելով․ ««Հայաստան» դաշինքը մեկ ընտանիքի նեղ անձնական շահերը սպասարկող կազմակերպություն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։