«Ճնշում գործադրել Իսրայելի վրա»․ Էրդողանը կոչ է անում Արևմուտքին
Քանի դեռ Իսրայելի հարցը չի լուծվել, չի կարող լինել տևական խաղաղություն և ամբողջական միջազգային իրավակարգ՝ ո՛չ մեր տարածաշրջանում, ո՛չ ամբողջ աշխարհում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուզբեկստանից վերադառնալիս, տեղեկանում ենք տեղի լրատվամիջոցներից։
Էրդողանը դիմել է Արևմուտքին կոչ անելով ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Գազայում հրադադար հաստատելու հարցով։
«Թուրքիան ջանքեր է գործադրում Գազայում արյունահոսող այս վերքը կասեցնելու համար։ Եթե Միացյալ Նահանգները կիսի այս մոտեցումը, ապա Իսրայելին կանգնեցնելը շատ ավելի հեշտ կլինի»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաև հայտարարել է, թե Մերձավոր Արևելքում հրադադարի մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձը ողջունելի է, և վկայում է, որ նա ըմբռնում է ներկայիս իրականությունը։
«Հակամարտության ամենասկզբից ողջ Արևմուտքը և հատկապես Միացյալ Նահանգներն աջակցել են Իսրայելին: Եվ եթե Գուտերեշն իսկապես արժանի նախաձեռնություն է առաջ քաշել, ուրեմն դրա համար կան պատճառներ: Դա նշանակում է, որ նա հասկացել է, թե ինչ է կատավում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես եկավ հանուն ճշմարտության և արդարության»,- ասել է պետության ղեկավարը:
Էրդողանը առաջարկել նաև ուսումնասիրել իսրայելական և պաղեստինյան բնակավայրերի քարտեզների փոփոխությունները:
«Իսրայելն այսօր չի սկսել պաղեստինցիների սպանդը, դա պատմություն ունի, և այն սկսվել է 1947 թվականից: Հետո սկսվեցին այս կոտորածները: Այդ պահից մինչ օրս ո՞ր տարածքներում են ապրել և ապաստանել պաղեստինցիները, և ինչպիսի՞ն է Իսրայելի դիրքն այդ հողերում»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությ...
«Հիանալի»․ Փաշինյանը մեկնաբանել է Մակրոնի հետ բանակցությունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երեկվա բանակցությունները «հիանալի» է անվանել։ Այս...
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լ...
«Սա պատմական բյուջե է». Նիկոլ Փաշինյան
2024 թ. պետական բյուջեն պատմական ժամանակների պատմական բյուջե է: Այս մասին այսօր Ազգային ժողովում պետական բյուջեի քն...