ԱՄՆ-ն աջակցում է Հնդկաստանին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ դառնալու հարցում
Միացյալ Նահանգները վերահաստատել է իր աջակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի մշտական անդամակցությանը: Այս մասին նշվում է ԱԳՆ-ի և պաշտպանության նախարարության ղեկավարների մակարդակով «2+2» ձևաչափով հինգերորդ երկխոսությանը հաջորդած համատեղ հայտարարության մեջ։, գրում է РИА Новости–ն:
«Միացյալ Նահանգները վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հնդկաստանի մշտական անդամակցությանը բարեփոխված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և վերահաստատել է Հնդկաստանի թեկնածությունը ՄԱԿ ԱԽ-ում որպես 2028-29 թվականների ոչ մշտական անդամ»,- ասվում է հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կազմակերպության մշտական կառույցն է, որին վերապահված է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հիմնական պատասխանատվությունը։ Անվտանգության խորհրդում միշտ 15 երկիր է նստած՝ հինգ մշտական անդամ և տասը ժամանակավոր։ Մշտական անդամներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը և Ֆրանսիան։ Նրանք վետոյի իրավունք ունեն։ Անվտանգության խորհրդի մնացած տասը անդամներն ընտրվում են երկու տարով։ Անցյալ տարի Հնդկաստանը և մի շարք այլ երկրներ ընտրվել են որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ 2021-2022 թվականներին, իսկ Հնդկաստանը նախագահել է կազմակերպությունը այս տարվա օգոստոսին։
Բրազիլիայի, Գերմանիայի և Ճապոնիայի հետ միասին Հնդկաստանը «Չորս խմբի» (G4) մաս է՝ երկրների մի խումբ, որոնց զարգացման մասշտաբները համեմատելի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ և պահանջում են մշտական անդամակցություն կազմակերպությանը: G4-ի գագաթնաժողովի ժամանակ Բրազիլիայի, Գերմանիայի, Հնդկաստանի և Ճապոնիայի արտգործնախարարները կոչ են արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և վերահաստատել իրենց աջակցությունը միմյանց՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամակցություն ստանալու հարցում:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը պաշտոնից հեռացել է
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը սոցցանցերում հայտնել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից: «Պատիվ ունեմ տեղեկացնելու,...
Եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, կնշանակի, որ աշխատանքի 70 տոկոսն արված է. Փաշինյան
Եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, կնշանակի, որ աշխատանքի 70 տոկոսն արված է։ Այս մասին «Փարիզի խա...
Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերին. ԶԼՄ
Բրյուսելը Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձին-առանձին բանակցություններ է վարում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի ու Շառլ Միշ...
Ես գյուղացի մարդ եմ, ոչ թե՝ ահաբեկիչ. Ադրբեջանը խեղաթյուրել է Վագիֆ Խաչատրյանի մտքերն ու դատապարտել 15 տարվա ազատազրկման. Բաքոյան
Ադրբեջանը, լինելով ԵԽ անդամ երկիր, վավերացնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպ...